• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի, առևտրի պալատի ղեկավարի և Լյուքսեմբուրգրի համալսարանի ռեկտորի հետ

11 փետրվարի, 2021
Լյուքսեմբուրգ այցելության ընթացքում դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Պատգամավորների պալատ, ուր նրան ընդունեց խորհրդարանի նախագահ Ֆերնան Էշտենը։
Օրենսդիր մարմնի ղեկավարին հանձնելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող միաձայն բանաձևերի համար։
Խորհրդարանի ղեկավարի խնդրանքով դեսպան Բալայանը մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ընթացքում և դրանից հետ կատարված ռազմական հանցագործությունները, կարևորեց խորհրդարանների դերակատարությունը և հետևողականությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացում։
Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ արվեց երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններին և ընդգծվեց խորհրդարանական դիվանագիտության կարևոր ներդրումն այդ հարցում։
Այցի շրջանակներում դեսպան Բալայանը հանդիպեց Լյուքսեմբուրգի առևտրի պալատի նախագահ Լյուկ Ֆրիդենի հետ։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավոր ուղղություններին և ընդլայնման նպատակով գործնական քայլերին։
Տիգրան Բալայանը հանդիպեց Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժին, ում հետ մտքեր փոխանակվեցին գիտակրթական բնագավառում համագործակցության հաստատման շուրջ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: